1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները
    Տնտեսության զարգացման նախադրյալները տվյալ երկրի բնական պայմաններն են ու ռեսուրսները, ինչպես նաև աշխարհագրական դիրքը, աշխատանքային ռեսուրսների մասնագիտական հմտությունները եւ այլ գործոններ։
  2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
    ա) գյուղատնտեսությունն է
    Սոմալի, Բանգլադեշ, Հնդկաստան, Պաղեստին, Բելառուս
    բ) արդյունաբերությունն է
    Չինաստան, Կորեա, Հոնկոնգ, Սինգապուր, Բրազիլիա
    գ) սպասարկման ոլորտն է
    ԱՄՆ, Ճապոնիա, Կանադա, Ավստրալիա, Իսրայել
  3. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
    Աշխարհագրական դիրքը կարող է ազդել ազգային տնտեսության զարգացման վրա։ Օրինակ, ծով և նավահանգիստներ ունեցող երկրները կարող են հեշտությամբ առևտուր անել այլ երկրների հետ, ունենալով ավելի բարենպաստ պայմաններ ապրանքների արտահանման եւ ներմուծման համար:Բարենպաստ աշխարհագրական դիրք ունեն օրինակ Սինգապուրը, Նիդեռլանդները և Գերմանիան՝ ծովային երթուղիների միջոցով առևտրի համար:
  4. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
    Երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները մեծ ազդեցություն ունեն տնտեսության զարգացման վրա։ Օրինակ բարենպաստ կլիմա և բերրի հող ունեցող երկրներում կարող է զարգանալ գյուղատնտեսությունը. Բրազիլիան իր բերրի հողերով առաջատար է սոյայի, մսի և շաքարի արտադրության ոլորտում։ Կամ հարուստ էներգետիկ ռեսուրս ունեցող երկրները կարող են ունենալ եկամտի կայուն աղբյուր: Օրինակ, Պարսից ծոցի երկրները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան եւ Քաթարը, նավթի և գազի մեծ արտահանողներ են, որն էլ նպաստում է դրանց տնտեսական զարգացմանը:
  5. Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
    Հարեւան երկրների ազդեցությունը կարող է զգալի լինել տվյալ երկրի տնտեսության զարգացման վրա`
    Շուկաների ընդլայնում — հարեւան երկրների շուկաները կարող են լրացուցիչ սպառողներ ապահովել տվյալ երկրի արտադրանքի համար:
    -Ներդրումների ներգրավում — հարեւան երկրներից կարող են ներգրավվել ուղղակի ներդրումներ, որոնք կխթանեն տնտեսական աճը:
    Տեխնոլոգիաների փոխանցում — հարեւան երկրներից կարող են փոխանցվել ժամանակակից տեխնոլոգիաներ ու գիտելիքներ:
    Մրցակցության խթանում — հարեւան երկրների հետ առեւտրային հարաբերությունները կարող են խթանել տվյալ երկրում գործող ընկերությունների մրցունակությունը:
    Այսպիսով, հարեւան երկրները կարող են թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն ունենալ: Օրինակ, ԵՄ երկրները մեծապես օգուտ են քաղել իրար հետ սերտ տնտեսական կապերից, մինչդեռ պատերազմները Հարավային Կովկասում բացասաբար են անդրադարձել տարածաշրջանի երկրների զարգացման վրա:
You are currently viewing Ազգային տնտեսություն