Այսօր ես իմ ընկերուհու հետ գնացել էի «Մաթիլդա» գրքի քննարկմանը: Կային նաև 4, 5, 6, 7, 8 դասարանցիներ: Մի ուրիշ դպրոցից եկել էին մի փոքրիկ խումբ, ովքեր քննարկման սկզբում մեզ ցույց տվին միփեքրիկ ներկայացում գրքի մի հատվածից: Քննարկմանը կային մայրենիի ուսուցիչներ, նրանք հերթով հարցեր էին տալիս, և սովորողները փորձում էին պատասխանել: Այն սովորողները ովքեր ուզում էին պատասխանել ձեռք էին բարձրացնում և ուսուցիչները հարցնում էին: Այնտեղ կային այսպիսի հարցեր.

Ովքե՞ր են քո ամենասիրելի և ամենազզվելի կերպարները:

Ի՞նչ էր գրքի ասելիքը:

Եվ այլն: Մեզ այնտեղ հարցրին, թե մեզ գիրքն է դուր եկել թե ֆիլմերը, եթե ֆիլմերը ուրեմն տեղափոխվենք, իսկ եթե գիրքը մնանք տեղում: Ես իմ ընկերուհու հետ մնացի տեղում, որովհետև մեր դուրը ավելի շատ եկել էր գտիրքը: Ամենավերջում հարց տվեց իմ ուսուցչուհին հարցրեց թե ինչ էր գրքի ասելիքը: Մի քանի սովորող պատասխանեցին, որից հետո սկսեցինք գնալ:

You are currently viewing Մաթիլդա գրքի քննարկում