Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Բան ունեմ ասելու,, ռադիոպիեսը։

Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածները։

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Ես աղքատ եմ: Բայց սրա համար փող ունեմ, վերցրե՛ք: Սա ավելացրեք երեխաների համար նախատեսված դրամագլխին:

ԴՌՆԱՊԱՆ-(Ապշած) Սա հարյուր դոլարանոց թղթադրամ է, սը՛ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Ծախսե՛ք երեխաների համար: Ասեք, որ դա ուղարկել է… Անանուն մեկը:

ԴՌՆԱՊԱՆ-Այո՛, սը՛ր: Շնորհակալություն, սը՛ր: Համոզված եմ, որ սա բազմաթիվ երեխաների երջանիկ կդարձնի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Իմ ուզածն էլ հենց դա է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-(Ժխորի միջից) Ա՛յ թե երեխաները երջանիկ կլինեն: Ձմեռ պապը նրանց բոլորին կերջանկացնի:

ՁՄԵՌ ՊԱՊ-Այսպե՜ս, այսպե՜ս, հապա նայեք՝ ով է այստեղ: Իսկ ի՞նչ է քո՛ անունը, փոքրի՛կ:

ՏՂԱ-Ջո:

ՁՄԵՌ ՊԱՊ-Ջո ի՞նչ:

ՏՂԱ-Ջո Բեննեվընթ: Տասնմեկ ու կես եմ: Ապրում եմ…

ՁՄԵՌ ՊԱՊ-Օ՜հ, այո՛: Լա՛վ, դու ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:

ՋՈ-Հեծանիվ:

ՁՄԵՌ ՊԱՊ-Էլ ի՞նչ:

ՋՈ-Բա որտե՞ղ է:

ՁՄԵՌ ՊԱՊ-Ի՞նչ, Ջո՛:

ՋՈ-Ասում եմ՝ որտե՞ղ է հեծանիվը:

ՁՄԵՌ ՊԱՊ-Ահա քո նվերը, Ջո՛: Իսկ հիմա՝ տեսեք, թե ով է բարձրանում սանդուղքներով:

ՋՈ-Ի՞նչ կա էս փաթեթում: Ախր ես հեծանիվ եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ-Իսկ ի՞նչ է քո անունը, պստի՛կ աղջիկ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-(Հեռվից՝ բարձր ու զայրացած) Մի րոպե, Ձմեռ պապ: էս ի՞նչ է կատարվում էստեղ:

ՁՄԵՌ ՊԱՊ-Հը՞, ի՞նչ է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-(Ավելի մոտիկից) Ամեն մեկին՝ հերթով, Ձմեռ պապ: Նրանք չեն ստանում իրենց ուզածը: Ջոն հեծանիվ է ուզում:

ՁԱՅՆԵՐ-Ո՞վ է այս մարդը: Խմա՞ծ է: Ի՞նչ է պատահել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Ջոյին տվեք իր հեծանիվը: Ալիսին տվեք իր կարմիր համազգեստը և չմուշկները: Մի րոպե՛, երեխանե՛ր: Մի րոպե՛, Ձմեռ պապ: Բան ունեմ ասելու:

ՈՍՏԻԿԱՆ-(Իջնելով շարքերի միջով) Տեղիցդ չշարժվե՛ս, երիտասա՛րդ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Լսե՛ք, պարո՛ն ոստիկան: Նա չի տալիս նրանց ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ-Շատ լավ, շատ լավ, ի՛նձ հետևիր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Մի րոպե: Որտե՞ղ է Ջոն:(Բղավելով)Ջո Բեննե՜վընթ: Ե՛ս կճարեմ քո հեծանիվը: Ես հեծանիվը ձեր տուն ուղարկել կտամ:

ՈՍՏԻԿԱՆ-Հիմա գնացի՛նք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Դու ինչպե՞ս կարող ես նրանց հարցնել, թե ովքեր են իրենք, որտեղ են ապրում, քանի տարեկան են, ինչի կարիք ունեն, իսկ հետո նրանց ճանապարհել այդ ողորմելի փաթեթներով, որոնց մեջ իսկի բան էլ չկա: Ու՞ր է Ալիսը: Ես քեզ համար չմուշկներ ու կարմիր համազգեստ կգտնեմ, կբերե՜մ:

ՈՍՏԻԿԱՆ-Դու պետք է գետինը մտնեիր Սուրբ Ծննդյան երեկոն այդպես փչացնելու համար, մանավանդ որ դա աղքատ, անապահով մանուկների համար էր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Նրանք գործ չունեն նման ձևով հանդես անելու հետ: Նրանք չեն գիտակցում, բայց երեխաներին ծաղրուծանակի են ենթարկում: Ջոյի համար կարևոր է իր հեծանիվը ստանալ, եթե վստահ է, որ ինքը հեծանիվ է ուզում կամ ունի դրա կարիքը, որպեսզի երջանիկ լինի:

ՈՍՏԻԿԱՆ-Շատ լավ, դե մի հեծանի՛վ գնիր նրա համար: Ո՞վ ես դու՝ Ձմեռ պա՞պ:ԵՐԻՏԱՍԱՐԴՉէ՛, Ձմեռ պապ չեմ, բայց ես կարող եմ Ջոյի համար ինչ-որ տեղից մի հեծանիվ ճարել:ՈՍՏԻԿԱՆԴու հարբա՞ծ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Ո՛չ, հարբած չեմ: Սուրբ Ծննդյան տոնն է, և անկասկած բավականին խմիչք ունեմ կատարս տաքացնելու համար: Բայց ես հարբած չեմ: Էդ ամբողջ հանդիսատեսից առնվազն մեկ երեխա պետք է ստանա իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ-Ի՞նչ ես ուզում անել. երեխայի համար հեծանի՞վ ձեռք բերել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Հա՛, բա ոնց: Նա էլ ուրիշ բան չի խնդրել: Ասել է՝ մի հեծանիվ: Տուն ուզող փոքրիկ մի աղջիկ կար: Իսկական տուն: Բան չունեմ ասելու. ես չէի կարող նրա համար տուն ձեռք բերել, բայց կարող եմ Ջոյի համար հեծանիվ ճարել: Էդ մանչուկներից գոնե մեկը պետք է ստանա իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ-Լավ, լավ: Հասկացա: (ՎԱՐՈՐԴԻՆ) Կանգնեցրու՛ ավտոխցիկը, հա՞, Բի՛լլ: (Պարեկը կանգ է առնում)

ԲԻԼԼ-Ի՞նչ է պատահել:

ՈՍՏԻԿԱՆ-Նա ցանկանում է այդ աղքատ երեխաներից մեկի համար գնել այն, ինչ երեխան ուզում է: Հենց այն, ինչ ուզում է: Չես կարող դրա համար նրան մեղադրել: Ես մտադիր եմ նրան բաց թողնել:

ԲԻԼԼ-Լավ, Մա՛ք: Ինձ համար մեկ է: Հե՜յ, ախպե՛րս, երեխեն ի՞նչ է ուզում որ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Նրա ամբողջ ուզածը մի հեծանիվ է, ընդամենը դա: Ուրիշ ոչինչ:

ԲԻԼԼ-Ի՞նչ արժե հեծանիվը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Հոգ չէ, թե ինչ արժե: Ես նրա համար կճարեմ իր ուզած հեծանիվը:

ՈՍՏԻԿԱՆ-Ի՞նչ է, հարու՞ստ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Չէ՛, հարուստ չեմ, բայց ավելին ունեմ, քան պետք է: Նրա՛նք են աղքատ: Դուք չեք կարող նրանց բոլորին տալ էն, ինչ ուզում են, մինչդեռ դու կարող ես նրանցից գոնե մեկին տալ էն, ինչ ուզում է:

ՈՍՏԻԿԱՆ-Լա՛վ, առաջ գնանք: Կարծում ես՝ կկարողանա՞ս գտնել երեխային:

ԵՐԻՏԱՍԱՐԴ-Ես կգտնեմ նրան: Անունը Ջո Բեննեվընթ է:

Չկա ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օր, քան ցանկացած սովորական օր, երբ հիշում ես, որ տալը, այո՛, ավելի լավ է, քան ստանալը:

You are currently viewing Բան ունեմ ասելու