Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 11-14
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ,
Նպատակը՝ պատրաստվել ուրբաթ-համերգին, կարդալ, սովորել և ուսումնասիրել հայերեն երգերի բառերը, տեքստը։
Երգեր ՝
Բասեն բարի
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Բացատրել բառերը՝ Բասեն, նուբար, դոմբարի։
Նուբար-նորաբերք,
Ներկայացնել ստեղծագործության բովանդակությունը։
Նոր տարի
Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:
Երնեկ թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:
Հայե՛ր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն:
Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:
Երնեկ թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:
1. Մգեցված բառերը բացատրիր։
Արտ անդաստան-դաշ:
Չերմկտիք-անխելք:
Փոքրոգություն-նեղսրտություն
2. Ո՞վ է այս ստեղծագործության հեղինակը։ Փնտրի՛ր համացանցում։
Ռափայել Պատկանյան