Այս տարի ես ունեցել եմ շատ հետաքրքիր ճամփորդություններ, հանդիպումներ և այլն: Սկսենք ձմռանից: Ձմռանը շատ բան է եղել վայց ես համարյա ոչ մի բան չեմ հիշում, միայն հիշում եմ, որ մենք նշում էինք իմ եղբոր ծնունդը իր ընկերների հետ, և նշում էինք իմ ընկերուհու Եվայի ծնունդը: Ինչպես նաև ձմռանը մեր դպրոցոջմ ճամբար էր, և ես շատ ճամփորդել եմ այդ ժամանակ: Գարնանը ես մի քանի անգամ եղել եմ մեգամոլում և լավ խաղացել եմ: Գարնանը իմ հայրիկի և եղբոր ծնունդներն են, ես նաև նայում եմ եվրատեսիլը որ տեղի էր ունեցել մայիսին: Մայիսի ցվրջին ինձ համար շատ ուրախ բան է եղել՝ իմ հոպարի ընտանիքը եկել էր Հայաստան Գերմանիայից: Ամռանը ես իմ ծնունդը նշել եմ նրանց հետ, քանի որ իմ ծնունդը ամռան սկիզբն է: Մեր դպրոցում ամռանը նույնպես ճամբար է ինչի ժամանակ ևս շատ ճամփորդում ենք: Ամռանը մենք ընտանիքով գնացել էինք Վրաստան: Մենք մի գիշեր մնացինք Թիֆլիսում ինչից հետո գնացինք Գրիգոլետի, դա մի գյուղ է ծովի մոտ: Վրաստանում իմ դուրը ամենաշատը եկել է մի ռեստորան ծովի ափին: Հայաստան գալուց մի քանի օր հետո ես իմ մեծ ողբեր հետ գնացի «Կանչ» ճամբար Լոռու մարզում, այնտեղ մենք ամեն առավոտ վազում, մարզվում էինք, նաև համարյա ամեն օր տարբեր խաղեր խաղում, ունեցել ենք շաաաաաաաատ արշավներ, որոնք շատ երկար էին տևում: Երեխաներով ամռանը ամբողջ ազատ ժամանակ գտնվում էինք տատիկենց տանը: Աշնանից համարյա ոչ մի բան չեմ հիշում չհաշված որ ամառը ավելի շուտ էր քան աշունը: Աշնանը ես սկսեցի հաճախել լողի, ինչպես նաև նկարահանվեցի Բունիկ հեռուստաընկերությունում: Հոկտեմբերին իմ մայրիկի ծնունդն էր, նաև մենք աշնանը գտել էինք մի փիսիկ, ում համար տեր գտանք, հոկտեմբերին ես եղբայրս և հայրիկս գնացել էինք Հայաստան Խորվաթիա ֆուտբոլին: Աշնանը այսքանը: Հիմա էլի ձմեռ է մենք հիմա պատրաստվում ենք վաղվա որբաթհամերգին: Այսքանը:

You are currently viewing Ամփոփելով 2023