Այս տարի մենք շատ բաներ ենք անցել, օրինակ՝ գոյականներ և հոլովներ: Իմ համար հայոց լեզվի դասերը շատ հեշտ չէին, բայց դժվար էլ չէին: Իմ կարծիքով իմ ամենահաջողված նախագիծը իմ անհատական նախագիծն է, ես այն ամենահաջողվածն եմ համարում, որովհետև ես այն անում եմ հաճույքով և այն ինձ համար հեշտ է: Այս տարվա ընթացքում ես գրել եմ մի քանի շարադրություն, բայց իմ կարծիքով ամենագեղեցիկը «Հեքիաթ մի փիսիկի մասին» է: Ես ընթերցասեր չեմ, այդ պատճառով ոչ մի գիրք չեմ կարդացել: Մենք անցել ենք գոյականի եզակի և հոգնակի թվերը, վերացական և թանձրացական, հատուկ և հասարակ ձևերը, նաև անցել ենք հոլովները և հոլովումը: Հոլովումից անցել ենք արտաքին և ներքին հոլովումները: Ես կառաջարկեմ որ երրորդ ուսումնական շրջանի ժամանակ ավելի քիչ տնային առաջադրանք տալ, որովհետև մենք ուրիշ դասերից էլ դասեր պետք է անենք:
- Post published:18 Դեկտեմբերի, 2023
- Post category:Դասեր / Հայոց լեզու