Կարդա՛ բանաստեղծությունը, կատարի՛ր առաջադրանքները:

Գարնան քաղաքում

Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,

Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,

Փայլում են տներն արևի փոշում,

Երկինք են պարզվում ծառերը վտիտ…

Դեռ չչորացած բուլվարի վրա

Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.

Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա

Եվ հայացքները նետ են իրար դեմ…

Մայթի քարերը հարազատ են քեզ —

Քեզ նոր է թվում երգը հնամյա.

Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,

Եվ տխրությունդ անուշ է հիմա…ն

Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,

Տիկիններ շքեղ և ծիծաղելի —

Բոլորը հիմա սիրելի են քեզ,

Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…

Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,

Բացվում են հիմա արևի փոշում.

Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,

Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…

Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,

Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,

Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:

Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Բուլվար-զբոսայգի, վտիտ-նիհար, հեզ-մեղմ

Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:

Հեղինակը գարունը նկարագրում է որպես երջանկության սկիզբ, երջանկություն, վառ արևի շողքերը որպես արևի փոշի

Կարդա՛ Երաժշտությունը կյանքից լավ է։

You are currently viewing Գքրնան քաղաքում