Կարդա՛ ,,Մթնշաղի անուրջներ,, շարքի բանաստեղծությունները, առանձնացրո՛ւ քեզ դուր եկածները, գրի՛ր , թե ինչի մասին են, ինչ զգացումներ են արտահայտում։
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Այս ստեղծագործության մեջ ասվում է թե ինչքան էր հեղինակը սիրում գարունը և ինչքան լավ էր իրեն զգում գարնան ընթացքոմ:
ԿԱՐՈՏ
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից
—Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…
Այս ստեղծագործության մեջ հեղինակը պատմում է իր տրամադրության մասին, իր կարոտի մասին: