1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:
2.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Պլաստիլինի դեֆորմացիա՝ երբ մարդը պլաստիլինով խաղում է պլաստիլինը ենթարկվում է դեֆորմացիայի:
3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ: Բերել օրինակներ
Երբ դեֆորմացիայի ժամանակ մարմինը վերադառցնում է իր մարմնի ձևը դա կոչվում է առաձգական, իսկ երբ պահում է այն տեսքը որով մնացել է կոչվում է պլաստիկ:
4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ
Այն ուժը որի օգնությամբ մարմինները մնում են երկիր մոլորակի վրա կոչվում է ծանրության ուժ
5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից
Եթե m զանգվածով մարմնի վօա ազդում է F ուժ, ապա 2m զանգվածով մարմնի վրա կազդի ծանրության 2F ուժ, 3m զանգվածով մարմնի վրա կազդի ծանրության 3F ուժ և այլն:
6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:
Այն ուժը որի ժամանակ մարմինը տեսքի փոփոխությունից հետո վերադարձնում է իր հին տեսքը կոչվում է առաձգականության ուժ:
7.Հուկի օրենքի ձևակերպում
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգական ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:
8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
Fառ=kx
9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը
Ուժաչափը կազմված է զսպանակից որին վրա կարելի է կախել մարմիններ: