Մի անգամ երկու ընկերներ քայլում էին անտառով։ Նրանք գիտեին, որ անտառում ամեն վարկյան իրենց հետ կարող է պատահել ցանկացած վտանգավոր բան։ Նրանք միմյանց խոստացան, որ ցանկացած վտանգի դեպքում կմնան միասին։
Հանկարծ տեսան մի մեծ արջ, որը մոտենում էր իրենց։ Ընկերներից մեկն անմիջապես բարձրացավ մոտակա ծառի վրա։ Բայց մյուսը բարձրանալ չգիտեր։ Վախից նա շունչ պահեց և պառկեց գետնին, ձևացնելով մահացած մարդ։
Արջը մոտեցավ գետնին ընկած տղային։ Նա տղայի ականջին մոտեցավ և կամաց հեռացավ տեղից։ Որովհետև արջերը չեն դիպչում սատկած արարածներին: Հիմա ծառի վրա ընկած ընկերն իջավ և գետնին ընկած իր ընկերոջը հարցրեց թե ինչ պատահեց: Մյուս ընկերը պատասխանեց. «Արջն ինձ խորհուրդ տվեց չհավատալ այսպիսի կեղծ ընկերներին»:
Խորհուրդ. Իսկական ընկերը նա է, ով միշտ օգնում և կողքին է ցանկացած իրավիճակում: