Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկարիմաստունին քով.

—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։

—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։

—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէրեմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։

—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։

—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելիհարուստ եմ։

—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։

—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ուդաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։

Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.

—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ուանվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Թարգմանություն աշխարհաբար հայերեն:

Երեք հարուստ վիճում էին և վեճը հարթելու համար գնում են իմաստունի մոտ:

-Մենք եկել ենք, որ իմանանք, թե մեզնից ով է ավելի հարուստ:

-Դու խոսիր,- ասաց իմաստունը առաջին մարդուն:

-Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցվածքի և արտ ոև դաշտի տեր եմ, իմ հարստությանը սահման չկա:

-Իսկ հիմա էլ դու խոսիր տեսնենք,-ասաց իմաստունը երկրորդին:

-Ես թեև թագավորի զորապետն եմ, բայց իրենից երեք անգամ հարուստ եմ:

-Իսկ դու ինչ կասես,-ասաց իմաստունը երրորդին:

-Ի՞նչ ասեմ: Ես պաշտոն չունեմ, ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ էլ արտ ու դաշտ: Ես մի գիտուն մարդ եմ, իմ ունեցած չունեցածը գլխումս է:

Երեքին լսելուց հետո իմաստունէ ասաց:

-Ձեզանից ամենահարուստը գիտունն է: Նրա հարստությունը միծտ անվերջ է և ոչ ոք երբեք չի կարող իր հարստությունը գողանալ:

You are currently viewing Երեք հարուստ