Ողջույն, ես Աստղիկ Գաբոյանն եմ: Ծնվել եմ 2012 թվականի հունիսի 8-ին, հիմա 11 տարեկան եմ: Ունեմ երկու հարազատ եղբայր՝ մեծ և փոքր, ես միջնեկն եմ: Ծնողներս 6 տարեկանում ինձ նվիրել էին կատու՝ տղա էր: Անունը ուզում էի որոշել առավոտյան՝ մինչև դպրոց գնալը, շատ դժվար էր, հայրիկս առաջարկեց «Նապո» , իմ դուրն էլ եկավ, և ես համաձայնվեցի: 2019 թվականին, երբ ես դեռ 6 տարեկան էի, ես սկսեցի հաճախել գեղասահքի դպրոց: Երբ 2020 թվականին հայտնվեց կորոնավիրուսը, ամեն ինչ օնլայն դարձավ, այդ պատճառով ես դադարեցրի գեղասահքի հաճախելը: Երբ Նապոն արդեն 3 տարեկան էր, իմ մոտ հայտնաբերվեց ալերգիա, և մենք ստիպված Նապոյին տվեցինք ծնողներիս ընկերներից մեկին: Նաև հետաքրքիր փաստ՝ Կորյունի՝ իմ մեծ եղբոր ծննդյան օրը ապրիլի 10-ին էր, ինչպես նաև Նապոյինը, և մենք նշում էինք երկու ծնունդ միանգամից: 2023 թվականին ես նաև սկսեցի հաճախել լողի իմ քրոջ հետ (ոչ հարազատ, ես հարազատ քույր չունեմ), իմ հաճախման երրորդ ամսվանից սկսեց հաճախել նաև իմ փոքր եղբայրը, բայց իմ երրորդ ամսվա կեսից իր առաջին ամիսը վերջացավ և երկրորդը չշարունակեց, որովհետև իր ոտքին պետք է գիպս դնեին, իսկ քույրս որոշ ժամանակով նույնպես սկսեց չգալ, որովհետև առողջական խնդիրներ առաջացան: Եվ այդպես ես մնացի մենակ, իսկ մենակ ես չէի ուզում , քանի որ ձանձրալի էր և պետք է ոտքով գնայի: Այս պատճառներով ես դադարեցրի նաև լողը: Հիմա ես ոչ մի լրացուցիչ տեղեր չեմ հաճախում: Ես ունեմ երեք ամենալավ ընկերուհի՝ Անին, Եվան և Մարիամը: Անին և Մարիամը իմ հետ են մանկապարտեզից՝ Հարավային դպրոցից, իսկ Եվան մեզ է միացել միայն երրորդ դասարանում: Հիմա ես յոթերորդ դասարանում եմ, իմ ամենասիրած դասը հանրահաշիվն է, իսկ ամենաչսիրածը՝ պատմությունը կամ ֆիզիկան: Ես շատ եմ սպասում իմ ծննդյան օրը, որին դեռ 105 օր կա: Իմ նախասիրություններից ձեռքի աշխատանքը , օրինակ՝ ուլունքներ, նկարչություն և այլն: Հայրիկս իմ համակարգչում ներբեռնել է «Adobe illustrator» և «Photoshop», ես սկսել եմ ուսումնասիրել դրանք: Բայց դեռ ուսումնասիրում եմ միայն «AI»-ը: Ահա իմ արած երկու աշխատանքները: Ես կրկնում եմ յութուբի տուտորիալները:

You are currently viewing Պատմում եմ իմ մասին