Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմի Նախերգանքը։

1.Մեկնաբանիր տողերը՝

Ա․ Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,

Մահը մերն է, մենք մահինը,

Մարդու գործն է միշտ անմահ։

Կյանքում ամեն ինչ անցավոր է բացի մարդու գործից:

Բ․ Չարն էլ է միշտ ապրում անմեռ,

Անե՜ծք նըրա չար գործքին,

Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Մարդու գործերից բացի նաև անմահ է բարին ու չարը:

2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Մուրազ-իղձ,

Դուշման-թշնամի

3. Քո մեկնաբանությամբ գրի՛ր հեղինակի ասելիք ։

Թումանյանը նախերգանքում պատմում էր աշխարհի մասին, աշխարհի անցավոր և անվերջ բաների մասին: Եվ աշխարհի երկու կողմերի մասին, բարի և չար:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմի 1-6 մասերը։

1. Բնութագրի՛ր Թաթուլին։

Նա շատ ուժեղ, խելացի, հարգելի, և այնպիսի մաօդ է, ով ամեն ինչ կաներ իր նպատակին հասնելու համար:

2. Մեկնաբանի՛ր այս տողերը՝ Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,Սարը միշտ կա անսասան։

Ինչքան ժամանակ էլ որ անցնի սարը միշտ կա իր տեղում ամշարժ

3. Դո՛ւրս գրիր Թմկա տիրուհուն ներկայացնող տողերը։

Ջահել կինը սևաչյա։

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին

4. Առանաձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Անսասան-անշարժ:

You are currently viewing Թմկաբերդի առումը