1.Հաշվե՛ք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr):
Նատրիումի նիտրատ NaNO3
Mr(NaNO3)=Ar(Na)+Ar(N)+3Ar(O)=23+14+48=85
Կալցիումի կարբոնատ CaCO3
Mr(CaCO3)=Ar(Ca)+Ar(C)+3Ar(O)=40+12+48=100
2. Գրե՛ք նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ դրա բաղադրության մեջ առկա են կալցիումի մեկ, ածխածնի մեկ և թթվածնի երեք ատոմ:
CaCO3
3. Հաշվե՛ք CO2-ի բաղադրության մեջ առկա ածխածին տարրերի զանգվածային բաժինը: (օգտվելով հետևյալ բանաձևից)
Mr(CO2)=Ar(C)+2Ar(O)=12+32=44
Ar(C)=12
w(C)=12•1:44=0,27
Սովորե՛լ
Քիմիական բանաձևերից օգտվելով՝ կարելի է հաշվել նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:
Զանգվածային բաժինը նշանակվում է « (օմեգա) հունական տառով:
Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի որ մասն է կազմում:
Որտեղ w տարրի զանգվածային բաժինն է, Ar — տարրի հարաբերական ատոմային զանգվածը,
a–ն՝ տարրի ատոմների թիվը նյութի մոլեկուլում,
Mr–ը՝ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:
Զանգվածային բաժինն արտահայտվում է հասարակ տոկոսներով։
Օրինակ’ հաշվենք ջրի մոլեկուլում տարրերի զանգվածային բաժինները: Քիմիական բանաձևից օգտվելով՝ որոշում ենք ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը.
Պատասխանը տոկոսներով արտահայտելու նպատակով ստացած թիվը բազմապատկում ենք 100–ով.