Կամակոր թագավորը
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դեր□ակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա-ճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա-տին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար- իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել: Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Դերձակներին
Կարճ
Թախտին
Մարդ
2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
Հագուստի մոդելավորող։
3.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
Երկիր-գոյական
Երկար-ածական
Դերձակ-գոյական
Ասել-բայ
6.Տեքստում ընդգծված նախադասաությունից դու՛րս գրիր երկու լրացում:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս,։
8.Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.
Դերձակը հասկացավ, որ թագավորը հիմար է:
9.Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն ․մարդու բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ չի գնա :
/ սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/
10. Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:
Որովհետև հիմար էր։
11. Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:
Դերձակը փայտի կտոր է փահում վերմակի մեջ և ծեծոււմ թագավորին։
12.Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում: Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
13.Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես նմանեցնում թագավորին:
Ահմեդի ուստը հեքիաթի Ահմեդին եմ նմանացնում։
14. Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ դու մտածիր:
Ես վերմակի մեջ լիքը ասեղներ կլցնեի
15. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր տեքստը:
Թագավորի վերմակը։