Բանավոր քննարկում.
Ի՞նչ բնական գիտություններ գիտես:
Քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, բնագիտություն, աշխարհագրութուն, աստղագիտություն:
Ի՞նչ է ուսումնասիում քիմիան:
Քիմիան ուսումնասիրում է նյութերի կառուցվածքը, բաղադրությունը, հատկությունները:
Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:
Ֆիզիկական մարմին են համարվում այն առարկաները որոնք շրջապատում են մեզ: Ֆիզիկական մարմինները լինում են օրգանական և անօրգանական:
Ի՞նչ է նյութ:
Նյութը այն է ինչից կազմված է մարմինը:
Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
Այն նյութերը որոնց մասնիկը միատեսակ է կոչվում է մաքուր:
Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:
Այն նյութերը որոնք պարունակում են երկու կամ ավել մասնիկները տեսակ կոչվում են խառնուրդներ:
Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:
Համասեռ, անհամասեռ
Ի՞նչ է երևույթը:
Երևույթ է կոչվում բնության մեջ կատարվող փոփոխությունները
Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:
Այն երևույթը որի -ամանակ նյութի բաղադրությունը չի փոխվում կամ նոր նյութ չի առաջանում կոչվում է ֆիզիկական երևույթ:
Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական:
Քիմիական է այն երևույթը որի ժամանակ առաջանում է նոր նյութ կամ փոխվում է նյութի բաղադրությունը: Օրինակ քիմիական երևույթ են վառվելը և քայքայվելը:
Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:
Համի փոխվելը, գույնի փոխվելը, նստվածք առաջանալը, հոտի փոխվելը, լույսի անջատվելը, ջերմության անջատվելը կամ կլանվելը:
Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի սկսվելու պայմանները:
Մանրացում, խառնում և տաքացում
Ասա՛ նյութի ֆիզիկական հատկությունները:
Հոտը, համը, գույնը, ջրի մեջ լուծելիությունը, ագրեգատային վիճակը:
Ի՞նչ է ատոմը:
Նյութի փոքրագույն մասնիկն է, որը քիմիապես անհնարին է բաժանել:
Ի՞նչ է քիմիական տարրը:
Քիմիական տարր է միատեսակ հատկություններով օժտված ատոմների սրոշակհ տեսակ է:
Ո՞ր նութերն են կոչվում պարզ:
Այն նյութերը որոնք կազմբած են մեկ քիմիական տարրից կոչվում են պարզ:
Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:
H-ջրածին
C-ածխածին
O-թթվածին
Br-բրոմ
և այլն
Ո՞ր նութերն են կոչվում բարդ:
Բարդ նյութերը կազմված են 2 կամ ավել քիմիական տարրերից: