Աշխատանք դասարանում

1. Խմբագրեք պատմությունը ։

Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից. նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։

Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց.

-Ծերունին այսօր երջանիկ է, չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։

Ամբողջ գյուղը հավաքվեց, ծերուկին հարցնում էին.

-Քեզ ի՞նչ է պատահել, ի՞նչ է եղել։

-Ոչինչ, — պատասխանում էր ծերուկը, — ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել, բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա թե ինչու եմ երջանիկ։

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ, հոգնել, երջանիկ, ջանալ։

Դժբախտ-անբախտ, հոգնել-խորջանալ, երջանիկ-ուրախ, ջանալ-ձգտել:

3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։

Դժբախտ-երջանիկ, թթվել-ժպտել:

4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։

Երջանիկ, ամենադժբախտ, անհավատալև:

5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։

Երջանիկ լինելու համար պետք է հանգիստ ապրել:

6. Պատմության համար վերնագիր հորինեք։

Դեպի երջանկություն:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականներ, ածականներ, թվականներ, բայեր։ Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

Գոյական-ես, շենք, ոչ ոք, հանելուկ, բոլորը, տեղ-տեղ, մասին, որովհետև, գուցե, տաղավար, մեջ, բացի:

Ածական-արագ, հավանաբար, շինարարական, փայտաշեն, առավոտյան, հոյակապ:

Թվականներ-երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու:

Բայեր-Կառուցել, զրուցել, խառնել:

2. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց հայտնվեց:

Ոչ ոք չգիտի, թե որտեղից հայտնվեց

Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքան բարկացած էր:

Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) :

Բոլոր ճանապարհորդներին մի տեղ տարան:

Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:

Բոլորը հրավիրված էին կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):

Կարծես թե ամբողջ քաղաքը հարպարակ լցվեց:

Ամբողջը (դառնալ) կրակի բաժին:

Ամբողջը դարձավ կրակի բաժին:

3.Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,

Երբ մարդը ինչ որ բան ասում է իր մասին

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

Երբ մարդ ինչ որ բան ասում է իր դիմացինին

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:

Երբ նա իր դիմացինին ասում է ուրիշի մասին

4. . Հարցերին պատասխանի՛ր:

Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝ «նա»:

Սա ենք ասում այն առարկային որը մենք բռնում ենք կամ մեր մոտ է:

Դա ենք ասում այն առարկային որը դիմացինն է բռնում կամ դիմացինի մոտ է:

Նա ենք ասում այն առարկային որը բռում է ինչ որ մեր հետ կապ չունեցող մարդ:

Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:

Այս բաժակ ենք ասում այն բաժակին որը մեր մոտ է:

Այդ բաժակ ենք ասում այն բաժակին որը դիմացինի մոտ է

Այն բաժակ ենք ասում այն բաժակօն որը ուրիծ մարդ մոտ է

You are currently viewing Գործնական քերականություն