Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

  • Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
  1. Մշուշների շղարշի տակ-մառախուղի, անձրևի տակ։
  2. Ամպը լեզուն կուլ է տվել-ամպը որոտալ չի կարողանում։
  3. Ցերեկն էլ է ցրտից կծկվել-ցերեկն էլ մրսելուց կծկվել է։
  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
  • Բացատրիր վարդագույնով նշված բառերը:

Մշուշների շղարշի-մառախուղի անձրևը։

Խաշամ-ծառերից թափված աշնան տերև։

Որոտալու-գոռալ

Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,-ես տեսնում եմ աշնան և մառախուղի գույները։
  2. ի՞նչ ձայներ ես լսում,-ես լսում եմ գետակի խշշոցները։

You are currently viewing Մշուշների շղարշի տակ