Ես լսել եմ «Թագավորն ու Ջուլհակը» հեքիաթը։ Հեքիաթը մի իմաստուն ջուլհակի մասին է, որն օգնում է թագավորին լուծել սուրհանդակի ասած խնդիրը։ Խնդիրը կայանում էր նրանում, որ սուրհանդակը թագավորի պալատում շրջան էր գծել և առանց բառ ասելու նստել մեջը։ Քանի որ պալատում ոչ ոք չհասկացավ, թե ինչ էր ուզում ասել սուրհանդակը։ Թագավորը որոշեց գտնել իր քաղաքում ամենախելացի մարդուն, որը կհասկանա, թե ինչ է ուզում ասել սուրհանդակը։ Գտան մի իմաստուն ջուլհակի, որը կարողացավ թագավորին բացատրել, թե ինչ է ուզում ասել նրանց սուրհանդակը։ Ինձ այս հեքիաթը սովորեցրեց, որ սովորական մարդը նույնպես կարող է հասկանալ այն, ինչ ոչ ոք չէր կարողանում հասկանալ։
- Post published:24 Հոկտեմբերի, 2020
- Post category:Դասեր / Մայրենի-Հարավ