Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գրեք և սովորեք: Ճրագ-լամպ, համբավ-տեղեկություն, չնաշխարհիկ-շատ գեղեցիկ, աղախնին-սպասուհուն, սուփր-սփռոց։
  2. Կանաչով նշված դարձվածքները բացատրեք: Երեսիցդ լույս է թափվում-չքնաղ, ուղիղն ասես-ճիշտն ասես, հրաման առնեմ-հրաման ընդունեմ, ամենի ուշք ու միտքը գրավել էր- բոլորը նրան էին նայում, ամենքն էլ աչք ու ականջ դառան-բոլորը նրան էին նայում և լսում։
  3. Թագավորի տղան ինչպե՞ս իմացավ Եղեգնուհու տեղը:

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։

― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։

Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։

4. Գտեք այն հատվածը, որտեղ թագավորը գլխի է ընկնում, որ իր տեսած աղջիկը Եղեգնուհին է:

Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։

Ի՞նչ սովորեցրեց հեքիաթը: Հեքիաթը սովորեցնում է, որ չի կարելի խաբել ուրիշին, որովհետև այդ ուրիշը քեզ կարող է վատ պատասխանել։

Ի՞նչ ես կարծում, գուցե պե՞տք չէր բոշային քարեքար տալ ու սպանել: Ես կարծում եմ, որ պետք էր։

You are currently viewing Մայրենի