Երկինքն ամպել է

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է.
Գամ դըռնեն անցնեմ՝
Հոգյակըս հոն է: 

Երկինքըն ամպել է,
Գետինը թաց է.
Յարըս քնել է,
Երեսը բաց է: 

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ.
Սըրտիս մեջ լըցավ,
Մի բուռ կըրակ: 

Երկինքըն ամպել է,
Գետին շաղերով.
Ես քեզ սիրել եմ,
Անուշ խաղերով: 

Երկինքըն ամպել է,
Գետինը մութ է.
Ես քեզ ուզել եմ,
Թող ասեն՝ սուտ է: 

Շորո՜ր դու, շեկլի՛կ յար.
Տեսնեմ՝ դու ումն ես.
Իրավ եմ ասում՝
Դու իմ սըրտումն ես:

Շախկր-շուխկր

Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:

Արի աղբեր կար անենք
Չար թշնամուն քար անենք:

Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:

Բացվելա մեր կարմիր վարդ
Մեր ցավերին ճար անենք:

Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:

Արի, արի յար արի
Սարեն, ձորեն վար արի
Սիրտս կուլա արյուն ծով
Արի, մինուճար արի։

Հե՛յ, իմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:


Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.


Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:


Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.


Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:


Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

You are currently viewing Ապրիլ ամսվա Երաժշտական ծրագիր