«Լուսնահաչ»
_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:
Առաջադրանքներ՝
- Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք:
Հայրիկ-հայր-իկ, Բողարը-Բո-ղար, լուսնի-լու-սին, վնաս-վ-նաս, որդյակ-որդ-յա-կի, շանն-շանն, լույս-լույս, գայլի-գայ-լի, գիշերը-գի-շե-րը, հաչողներ-հա-չող-ներ, բակ-բակ, ճամփան-ճամ-փան, աշխարհին-աշ-խար-հին։ - Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում հետ է խոսում:
Որդիդին խոսսում է հայրիկի հետ-Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը միշտ հաչում է լուսնի վրան. Մի՞թե պայծառ լուսնյակը մեկ վնա՞ս է տալիս նրան:
Հայրիկը խոսում է որդու հետ-Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս այլ լույս, միայն լույս է տալիս, իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի, լույսը գիշերը դուր չի գալիս: Բայց լուսինը խոմ չգիտե՞, որ իր վրան հաչողներ կան, մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման պետք է լույս տանք մութ աշխարհին, և համարենք, թե չենք լսում մեզ վրա զուր հաչողներին:
- Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց մասին: Գայլ, շուն, չղչիկ։
- Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք: Ոչ
- Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք: Այո