10-ի բաժանվում են այն թվերը, որոնք վերջանում են 0-ով։
9-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 9-ի։
8-ի բաժանվում են այն թվերը, որոնց վերջի երեք թվանշանները բաժանվում են 8-ի կամ վերջում կա երեք 0
5-ի բաժանվում են այն թվերը, որոնք վերջանում են 0-ով կամ 5-ով։
4-ի բաժանվում են այն թվերը, որոնց վերջի երկու թվանշանը կազմում են 4-ի բաժանվող թիվ կամ երկու 0։
3-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 3-ի։
2-ի բաժանվում են այն թվերը, որոնք զույգ են։
922. 83, 12, 129, 1025, 8371, 6534, 5355, 893 թվերից առանձրացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
923. Որոշե՛ք, թե 91917, 65382, 56574, 63, 567, 828 թվերից որոնք են բաժանվում 9-ի։
929. 15, 32, 100, 124, 266, 5000, 301 թվերից առանձրացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
945. Գետի հոսանքի արագությունը 2կմ\ժ է։ Նրա ափին գտնվող երկու նավամատույցների հեռավորությունը 80 կմ է։ Որքա՞ն ժամանակում նավակը կգնա մի նավամատույցից մյուսը և վերադառնա, եթե նավակի արագությունը չհոսող ջրում 18կմ\ժ է։
Լուծում
18+2=20
80։20=4
18-2=16
80։16=5
5+4=9
Պատ՝. 9 ժամում
918. Ձմեռ պապը երեխաներից ամեն մեկին մի նվեր տվեց, որի մեջ կար այնքան կոնֆետ, որքան որ այդ երեխայի տարիքն էր։ Քանի՛ կոնֆետ բաժանեց Ձմեռ պապը, եթե կային 9 երեխաներ, որոնց բոլորի տարիքները տարբեր էին, ընդ որում ամենկրտսերը 6 տարեկան էր, իսկ ամենաավագը՝ 14։
Լուծում
6+7+8+9+10+11+12+13+14=90
Պատ՝. 90