Ողջույն ես Աստղիկ Գաբոյանն եմ։ Ես 9 տարեկան եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում։ Սեպտրմբերից մինչև հիմա մենք շատ բաներ ենք արել մայրենի առարկայից։ Օրինակ՝ գրել ենք «Ինչպես եմ ես անցկացրել իմ ամառային արձակուրդները»։ Անցել ենք տարբեր պատմություններ՝ «Սպիտակ գեղեցիկ ձիու ամառը», «Չեմ կարողացել, չեմ կարողանում, չեմ կարողանա», «Աղա Նազարը», «Ամենապիտանի բանը», «Անտառում» և այլն։ Անցել ենք մի քանի անգիրներ՝ «Բանաստեղծություն», «Արագածին», «Ժայռից մասուր է կաթում» և այլ տարբեր բանաստեղծություններ։ Ունեցել ենք արևմտահայերենի օրեր՝ «Արևմնահայերեն»։ Արել ենք տարբեր առաջադրանքներ՝ «Լրացրու բաց թողնված տառերը», «Առաջադրանքներ», «Տրված բառերով կազմել հոմանիշ զույգեր»։ Արել ենք նախագծեր՝ «Իմ նախասիրությունները», «Ուսումնական աշուն»։ Պատմել ենք մեր կարդացած գրքի մասին՝ «Իմ կարդացած գիրքը» ու արել ենք տարբեր ուրիշ բաներ։

Այլ կարող եք նայել մայրենիի բաժնում

You are currently viewing Մայրենիի հաշվետվություն