Գրել բլոգներում․ 

— 2-ի,3-ի,5-ի,9-ի,10-ի բաժանելության հայտանիշները

2-ի բաժանվում են այնթ թվերըը, որոնք զույգ են։
3-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 3-ի։
5-ի բաժանվում են այն թվերը, որոնք վերջանում են 5 կամ 0 թվանշաններով։
9-ի բաժանվում են այն թվերը, որոնց թվանշանների գումարը բաժանվում է 9-ի։
10- բաժանվում են այն թվերը, որոնք վերջանում են 0 թվանշանով։

— ամենամեծ ընդհանուր բաժանարար

Ամենամեծ ընդհանուր բաժանարարը լուծելու համար մենք ունենում եք 2 կամ ավել թվերը։ Օգտագործում ենք այս փակագծերը՝ ( ) վերլուծում ենք թվերը և գտնում ենք կրկնվող թվերը ու բազմապատկում։ Օրինակ՝
(4;6)=2
4 | 2
2 | 2
1 |

6 | 2
3 | 3
1 |

Մեր կրկնվող թվերը 2ն է։

ամենափոքր ընդհանուր բազմապատիկ 

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը լուծելու համար մենք նույնպես ունենում ենք 2 կամ ավել թվեր։ Օգտագործում ենք այս փակագծերը՝ [ ] սկզբում վերլուծում ենք թվերը հետո նայում ենք թվերին եթե առաջին թվում կա 3 հատ մի թվից իսկ մյուսում 2 մենք օգտագործում ենք միայն երեք հատը։ Օրինակ՝
[4;6]=2.2.3=12
4 | 2
2 | 2
1 |

6 | 2
3 | 3
1 |

— շրջանագիծ, լար, աղեղ, տրամագիծ,շառավիղ 

Շրջանագիծ-շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է որի բոլոր կետերը ունեն նույն հեռավորությունը մի կետից՝ այդ կետը շրջանագծի կենտրոնն է։
Շառավիղ-շրջանագծի կենտրոնից ցանկացած կողմի տարված հատվածը կոչվում է շառավիղ։
Լար-շրջանագծի որևէ երկու կետ միացնող հատվածը, որը չի անցնում կենտրոնով կոչվում է լար։
Տրամագիծ-տրամագիծը շրջանագծի կենտրոնով անցնող ամենաերկար լարն է։
Տրամագիծը ունի շառավղի կրկնակի չափը։
Աղեղ-շրջանագծի այն մասը որը գտնվում է նրա ցանկացած երկու կետերի միջև կոչվում է Աղեղ։

պարզ և բաղադրյալ թվեր

Պարզ են կոչվում այն թվերը, որոնք բաժանվում են միայն 1-ի և իրանց վրա։
Բաղադրյալ են կոչվում այն թվերը, որոնք բաժանվում են այլ թվերի բացի իրենցից և 1-ից։

անկյուն և իր տեսակները

Անկյուն-մի կետից դուրս եկող երկու ճառագայթների կազմած պատկերը։
Կա անկյան չորս տեսակ՝ սուր անկյուն, բութ անկյուն, ուղիղ անկյուն և փռված անկյուն։

Ուղիղ

Ուղիղը այն գիծն է որը չունի սկիզբ և չունի վերջ։

Հատված

Հատվածը այն գիծն է որը ունի սկիզբ և ունի վերջ

Ճառագայթ

Ճառագայթը այն գիծն է որը ունի սկիզբ բայց չունի վերջ։

You are currently viewing Մաթեմատիկա 2.1.2022