Սել (սայլ)

Carro romagnolo.jpg

Հայաստանի բրոնզեեդարյա հնավայրերից հայտնաբերվել են ինչպես երկանիվ, այնպես էլ քառանիվ սայլեր ու դրանց առանձին մասեր։ Նախնական սայլերի անիվները պատրաստել են հոծ տախտակից։ Թեթև և դյուրաշարժ դարձնելու համար հետագայում պատրաստել են ճաղավոր անիվներ, որոնք պտտվել են անշարժ սռնու շուրջ։ Փայտյա անիվը ամրացնելու համար եզրերը պատել են կաշվով, հետագայում՝ մետաղյա օղերով։

«Կռունկ, հոպ տուր ու թռի»

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի: