07 փետրվարի
Երկուշաբթի
Այս հղումով կարդա՛ բառարանների մասին պատմող նյութը։
Ի՞նչ սովորեցիր։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։
Բառարանները լինում են երկու տեսակի՝ հայրենագիտական և լեզվաբանական։ Հայրենագիտական են՝ «Հայկական սովետական հանրագիտարան», «Հայկական հանրագիտարան», «Հրաչյա Աճառյան» և այլ բառարանները։
Հայերենի բացատրական բառարանից օգտվելով դո՛ւրս գրիր բառերի հոմանիշներ, որոնք նախկինում չես հանդիպել։
Կապույտ-լուրթ։
Ստուգաբանական բառարանից օգտվելով գտի՛ր մայր, աղավնի, անդրանիկ, բառերի ծագումը, ստուգաբանությունը։
Մայր-Բնիկ հնդեվրոպական *mater արմատից. հմմտ. հ. հնդկ., ավ. matar հուն. μάτηρ (դոր. μάτηρ), լատ. mater, հ. իռլ. marthir, հ. վ. գ. muoter:
Աղավնի-Բնիկ հնդեվրոպական *aləbhniiā- albhõ (սպիտակ. փայլուն) արմատից. հմմտ. հուն. άλφος, άλωφος)(Հեսիքիոսի բառարանում) «սպիտակ», լատ. albus «սպիտակ», հ. վ. գերմ. albiz «կարապ» ռուս. лебедь «կարապ». իմաստային զարգացման համար հմմտ. լիտվ. bal-añdis «կարապ» («*սպիտակ»)։
Անդրանիկ-Բնիկ հնդեվրոպական ant(i)ro-, ant(i)- «առջև, դիմաց» նախաձևից՝ -անիկ բաղադրյալ վերջածանցով։ հմմտ. լատ. anterior «առաջին, առաջնային, անդրանիկ» (ըստ Բուգգեի, որ վերականգնում է antero- կամ antro- նախաձև)։