Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք՝ գալիս էր ու հարցնում.
-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:
Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:
Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
ամբողջ, անգամ, երբեք, դարձավ։ - Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած
բ/կամակոր
գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ
3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
Վատ-լավ, սովորական-անսովոր, պարզ-բարդ, երկար-կարճ։
4. Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.
ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր
5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
ա/աչքերը
բ/ հարցերին
գ/ դարակները
դ/ խրճիթ
6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
Բարդի, հարց, հակառակ, զարմանալի
7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է-ձանձրանալ
բ/չէր կարողանում-չկարողանալ
գ/դնեն-դնել
դ/դարձավ-դարձնել
8. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա Ստվեր, ամպեր, նամականիշներ։
ստորոգյալ ունի, գրել, խմել։
9. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.
ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը
10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
կաղամբ
11. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Տղան շատ թարս հարցեր էր տալիս օր՝. ինչու պոչը ձուկ ունի, տղան ինչուիկ էր։
12. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.
ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս
13. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր։
14. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչո՞ւ բերանը մարդ ունի։ Բերանը մարդ ունի, որ մարդը կարողանա խոսել։ Ինչո՞ւ քիթը մարդ ունի։ Քիթը մարդ ունի, մարդը շնչի։ Ինչո՞ւ ակը հեծանիվ ունի։ Ակը հեծանիվ ունի, ինչ-որ մեկը կարողանա հեծանիվ քշել։
15. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :
Ինչո՞ւ աթոռը սեղան ունի։ Ինչո՞ւ տունը ծխնելույզ ունի։ Ինչո՞ւ դուռը դպրոց ունի։ Ինչո՞ւ լույսը առաստաղ ունի։ Ինչո՞ւ մազը գլուխ ունի։