Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր:
Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.
— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:
Պատասխան չկար:
— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:
Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:
— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:
— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:
— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:
— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:
— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Դժբախտ, շաբաթվա, փորձել, համբերությունն։
- Գրի´ր տրված բառերի հականիշները.
- ա/ դժբախտ բախտավոռ
- բ/ ատելի սիրելի
- գ/ հիվանդ առողջ
- դ/անհետանալ հայտնվել
3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը:
ա/ աստիճանաբար
բ/ կարգին
գ/ ավելի ուշ
դ/շատ ուշ
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.
ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ վերմակ-ածական
բ/ նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական
6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը
դ/ իր
7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն:
Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:
— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել — որոնել
գ/ լսել — ականջ դնել
դ/բնական – արհեստական
9.Վերնագրի´ր տեքստը:
“Անբախտ Թոմի արկածները”
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ:
Սիդը հառաչեց ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց:
Լրացրո՛ւ դրանք:
Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:
11.Գրի´ր մեկ բառով.
ա/ մոր քույրը մորաքույր
բ/ միտք անել մտածել
գ/ ման գալ զբոսնել
դ/ որոշում կայացնել որոշել
12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Թոմը իրեն դժբախտ զգում:
Թոմն իրեն երկուշաբթի օրերին դժբախտ էր զգում, որովհետև երկուշաբթի օրվանի սկսվում են դպրոց տանջանքները։
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:
Թոմը չէր սիրում կիրակի օրերը, որովհետև հաջորդ օրվենից պետք էր գնալ դպրոց։
14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:
Թոմն ուզում էր հիվանդ լինել, որ դպրոց չգնար։
15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր