1. Գտնել նախադասության ենթակաները և ընդգծել:
Ա. Ծերունին մտավ լքված խրճիթը:
Բ. Կարինեն սիրում էր ճամփորդել:
Գ. Հավաքված կանանցից մի քանիսն մաքրում էին ձավարը:
Դ. Զորավարը հոգատար հայր էր:
2 .Կետադրեք նախադասությունները, ընդգծեք շաղկապները:
Փոքրիկ տղաները խաղում էին դրսում, իսկ աղջիկները տանն էին:
Մարդիկ բակ դուրս եկան, երբ անձրևը կտրվեց:
Մայրիկը խիստ բարկացավ, ու Անահիտը հուզված լաց եղավ:
Նա հոգնած էր, որովհետև ամբողջ օրն աշխատել էր:
Ոչ ոք չէր ցանկանում նրան օգնել, քանի որ ստախոս էր:
Արևը շողում էր, և եղանակը տաք էր:
3. Կետադրեք նախադասությունները:
Գլխարկով մարդը մոտեցավ մեզ, ողջունեց, մեղմ ժպտաց ու առանց հրաժեշտ տալու հեռացավ:
Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ, նշանավոր, անհայտ մարդիկ, բոլորը պարում էին, ուրախանում:
Մեքենայից դուրս եկան հորեղբայրս, մորեղբայրս, մայրիկս, պապիս ու տատիս, բայց հայրս չկար:
Նրանք ցարմացած նայում էին այդ բարձրահասակ, շիկահեր, թիկնեղ, խիստ ու բարի դեմքով մարդուն, ով բոլորին ժպտում էր:
Մենք նույնիսկ չէինք հիշում, թե ինչպես դուրս եկանք փողոց, և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով, ինչ -որ բան պատմեցու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ: