Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Սեգ-հպարտ, պերճ-շքեղ, գիլ-կավ, աբրեշում-մետաքս, հուր-կրակ։
Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
Գիշեր-ցերեկ, հուր-կրակ-ջուր։
Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
Թաառական ամպեր-դես ու դեն գնացող ամպեր, թիթեռները հուր հրեղեն-վառ գույներով թիթեռներ, սեգ ժայռեր- ուղիղ ժայռեր։
Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր: https://soundcloud.com/8wtqazvlp7xu/7k9ht3adavjr?si=3bc0801c51f74ef9aea6210e84b8eef9