Արեգակը միայնակ աստղ չէ: Ձգողության շնորհիվ՝ նա իր մոտ է պահում տարբեր չափեր և զանգվածներ ունեցող տարատեսակ երկնային մարմիններ: Արեգակը և նրա շուրջը պտտվող այդ մարմինների համախումբն անվանում են Արեգակնային համակարգ:
Արեգակնային համակարգի կենտրոնական մարմինն Արեգակն է: Դա, ինչպես մնացած աստղերը, շիկացած, հսկայական գազային գունդ է, որր հիմնականում կազմված է ջրածնից և հելիումից: Իր ծավալով Արեգակը մոտ միլիոն անգամ մեծ է Երկրից: Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը մոտավորապես 60000C աստիճան է, իսկ րնդերքում հասնում է մինչե 14 միլիոնի: Այդպիսի բարձր ջերմաստիճանի շնորհիվ’ Արեգակն անընդհատ լույս և ջերմություն է առաքում դեպի Երկիր: Առանց արեգակնային էներգիայի կյանքր Երկրի վրա անհնար կլիներ:
Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանք, րստ Արեգակից իրենց հեռավորության, դասավորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն: Փակագծերում նշված են մոլորակների հայերեն անվանումները:
Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չափերով, զանգվածով ու ջերմաստիճանով:
Թվարկված 8 մոլորակն րնդունված է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են Արեգակին առավել մոտ գտնվող մոլորակները: Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը: Այդ մոլորակները չափերով համեմատաբար փոքր են, Երկրի նման կազմված են խիտ նյութից և կոչվում են երկրային տիպի մոլորակներ: Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան:
Երկիրն Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, Արեգակի շուրջր պտտվում է մոտավորապես 150000000 կմ հեռավորության վրա: Արեգակի նկատմամբ գրաված հարմար դիրքի շնորհիվ է, որ Երկրի վրա առկա են կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ: Երկիրն Արեգակից ստանում է այնքան ջերմություն, որ իր մակերևույթին ջուրը գտնվում է հիմնականում հեղուկ վիճակում. ամբողջովին չի սառչում կամ գոլորշանում:
Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Դրանք իրենց զանգվածներով էապես գերազանցում են Երկիրը և այդ պատճառով կոչվում են հսկա մոլորակներ: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է: Հսկա մոլորակներն ունեն նույն քիմիական բաղադրությունը, ինչ Արեգակը. դրանք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Վերջին երկու մոլորակը երկնքում կարելի է տեսնել միայն աստղադիտակով, իսկ մնացածները տեսանելի են նաև անզեն աչքով:
Գիտնականները մոլորակների մասին հավաստի տեղեկություններ են ստանում ոչ միայն Երկրից աստղադիտակներով կատարվող դիտումների միջոցով, այլ նաև դեպի մոլորակներ տարբեր միջմոլորակային ավտոմատ կայաններ ուղարկելով:
Իմ հորինած առաջադրանքները։
Քանի՞ խումբ կա արեգակնային համակարգում։
Ո՞ր մոլորակներն են այդ խմբերում։
Գրի՛ր մոլորակների անունները հայերեն։
Իմ ընկերուհու հորինած հարցերը։
Քանի՞ ջերմաստիճանը է արեգակը։ 60000C աստիճան։
Արեգակից քանի՞ մետր հեռավորության վրա է գտնվում երկիր մոլորակը։ 150000000 կմ հեռավորության վրա։
Քանի՞ մոլորակ է պտտվում արևի շուրջը, թվարկե՛ք դրանք։ 8 մոլորակ՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Նեպտուն, Ուրան։