Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ
Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝  դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Անհասկանալի բառեր չկան

Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։
Մասուրը։

Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։

Կարմիր, կապույտ

Stream Ժայռից մասուր է կաթում by Goharik Sanoyan | Listen online for free  on SoundCloud


Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Նա չի հասկանում քարը ինչ համար է, բայց երբ թռչում է քարից իրեն ուժեղ է զգում։

Բացատրի՛ր հետևյալ միտքը․

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Մասուրը ընկնում է առու, առուն մասուրին տանում է, կարմիր սուռսուռ է տանում, աշուն է ուշ է։

You are currently viewing Մայրենի