Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։
2. Բացատրիր արտահայտությունները
վար եկան-եկան
շար եկան-շարվեցին
մաղ տալ-մաղել
շաղ տալ-շփել
քող կապել-անձրև գալ
3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։
Արևը գնաց, երկինքը մթնեց ու անձրև սկսեց։
4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:
վար-վեր
պաղել-տաքացավ
հեռու-մոտիկ
վառել-մարել
5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։
Սևուկ ամպեր վար եկան