1. Տրված դարձվածքները բացատրի՛ր՝

Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, ձեռք բերել, աչքից ընկնել, լույս տեսնել, հացը ցամաք ուտել:

Բարևել, ուշադրության կենտրոնում հայտնվել, օգնել, ունենալ, հիասթափեցնել, ծնվել, վատ դրության մեջ հայտնվել։

Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել, հառաչել:

Մի մարդ ձեռքը փակ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր եղավ: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, ախ ու վախ արեց.-Նորը, խոսք չկա, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

Մի մարդ ժլատ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար կոտրվեց: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, ամբողջովին ջնարակված աման գտավ ու ժլատին վերադարձրեց: Ագահը ուրախացավ: Բայց մարդու աչքը ծակ է չէ՞. երբ շոշափեց ամանը, հառաչեց.-Նորը, իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:.

Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:

Օրինակ`մթնկա– մթն(մութն) – կա-2 արմատ:Բարեսրտություն– բարե (բարի–ա) սրտ (սիրտ) – ություն– 2 արմատ և 1ածանց:Դժկամություն–դժ– կամ(ք) ություն– 1 արմատ և 2 ածանց:

Ա. Ծովահեն-ծով-ա-հեն-1 հոդակապ-2 արմատ, լուսնկա-լուսն(լույս)-կա-(ընկնել)-2 արմատ, ընձուղտ-ընձ(ինձ)-ուղտ-2 արմատ, նավահանգիստ-նավ-ա-հանգիստ-1 հողակապ-2 արմատ, գիսաստղ-գիս-աստղ-2 արմատ, գիտարշավ-գիտ(գիտություն)-արշավ-2 արմատ, բախտակից-բախտ-ա-կից-1 հոդակապ-2 արմատ, ճերմակաթույր-ճերմակ-ա-թույր-1 հոդակապ-2 արմատ, կամազուրկ-կամ(կամք)-ա-զուրկ-1 հոդակապ-2 արմատ:

Բ. Մաքրահնչյուն-մաքր(մաքուր)-ա-հնչյուն-1 հոդակապ-2 արմատ, ռմբարկու-ռմբ(ռումբ)-արկում(ուղարկում)-2 արմատ, վրիժառու-վրիժ(վրեժ)-առու(առնող)-2 արմատ, կառավարիչ-կառ-ա-վար-իչ-1 ածանց-2 արմատ, կուսակցություն-կուսակ(կուսակից)-ից-ություն-2 ածանց-1արմատ, անկանխակալ-ան-կանխ-ա-կալ-2ածանց-1 արմատ-1հոդակապ, աղմկարարություն-աղմկ(աղմուկ)-արար-ություն-2 արմատ-1 ածանց, բանաստեղծություն-բան-ա-ստեղծ(ստեղծել)-ություն-1 ածանց-2 արմատ-1 հոդակապ, կարգադրիչ-կարգ-ա-դր(դիր)-իչ-2 արմատ- 1 հոդակապ-1 ածանց:

Գ. Բառարանային-բառ-արան-ային-1 արմատ-2 ածանց 1 արմատ, անմտություն-ան-մտ(միտ)-ություն-2ածանց- 1 արմատ, դժբախտություն-դժ-բախտ-ություն-2 ածանց-1 արմատ, հակագիտական-հակ-ա-գիտ-ական-2ածանց-1 արմատ-1 հոդակապ, տկարություն-տկար-ություն-1արմատ-1 ածանց, գրչակ-գրչ(գրիչ)-ակ-1 արմատ-1 ածանց, (ապաշնորհ գրող), գրականություն-գր(գիր)-ական-ություն-1 արմատ-2 ածանց:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Պարզի՛ր,թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր բառերով:

Ա. Ծաղիկ, ուղի, լույս, բույր, պատ…:

Պարզ բառեր

Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն…:

բարդ բառեր

Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղություն, ուղղել, անուղղելի…:

ածանցավոր բառեր.

Տրված նախադասությունները լրացրո՛ւ:

Բառերն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ:

Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են արմատներն ու ածանցները:

Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բաղադրյալ բառերը բարդ են:

Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը ածանցավոր են:

Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք ունեն երկու արմատ և ածանցներ:

3. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:

ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:

բ) Մուտ, անցք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային:

Խնդրային, ձուլածո, ջրանցք, ոսկեշող, թթվածին, տարեմուտ, պիտանի, կնամեծար

You are currently viewing Գործնական քերականություն