Ես Իռան եմ, և ես 11 տարեկան եմ: Ես սովորումեմ միջին դպրոցի 6-րդ դասարանում: Ես դպրոց եմ գնում համարյա ամեն օր, բացի կիրակիից: Իմ դպրոցական սովերական առավոտը շուտ է սկսվում: Ես արթնանում եմ առավոտվա 7-ին, և գնում եմ լվացվելու: Ես ընդհանրանպես չեմ սիրում շուտ արթնանալ:Նախաճաշին ես սիրում եմ ուտել թխվածք: Ես նախաճքաշին չեմ սիրում ուտել մանի կաշա: Նախաճաշից հետո դպրոց ինձ մայրիկն է տանում:
Առաջին դասը սկսվում է ժամը 8:30, սովորաբար այն մաթեմ է կամ ռուսերեն: Ես մաթեմը չեմ սիրում, որովհետև չեմ հասկանում կանոնները: Ժամը 12-ին մեր մոտ երկար դասամիջոցն է և մենք գնում ենք ճաշելու: Ես ունեմ երկու ընկերուհի Մաշան և Սվետան, և ես ճաշում եմ նրանց հետ: Ճաշից հետո ես ունեմ ևս երկու դաս և պետք է գնամ նկարչական ակումբ:
Ժամը 15-ին ես գնում եմ տուն ոտքով կամ մայրիկս ինձ մեքենայով է տանում: Դպրոցից հետո ես հանգստանում եմ և հետ անում եմ տնային առաջադրանքներս: Մեզ շատ դասեր են տալիս, այդ պատճառով ես իմ դասերը անում եմ մինչև 19:00: հետո մայրիկը կանչում է ընթրելու: Այդ ժամանակ տուն է վերադառնում հայրիկը, և մենք միասին ընթրում ենք: Ընթրիքից հետո մենք դիտում ենք ֆիլմ: Ես սիրում եմ ֆանտաստիկա, իսկ հայրիկը կռիվներ: Ժամը 21:30 ես լվացվում եմ և պառկում եմ քնելու: