Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ

և ստեղծված խավարում

Ասա ինքդ քեզ.

Ես հրաշագործ եմ և հիմա`

Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,

Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:

Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,

Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:

Դե իհարկե, ահա նա`

Քո աշխարհը,

Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:

Ամեն մարդ ունի իր պատկերացումը որով նա ստեղծում է իր աշխարհը:

***

Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,

Ով ընդունակ է հարթելու

Յուրաքանչյուր իրավիճակ,

Որը քեզ համար տհաճ է,

Ով կարող է քեզ երջանկացնել`

Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,

Նայիր հայելուն

Եվ ասա կախարդական բառը.

— Ողջո´ւյն …

Եթե քո հետ վատ բան է պատահել քեզ կարող ես օգնել միայն դու:

You are currently viewing Ռիչարդ Բախ. Բանաստեղծություններ