Սովորել.

Ատոմն ունի բարդ կառուցվածք, այն կազմված է դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը գտնվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից: Միջուկն իր հերթին կազմված է դրական լիցք ունեցող մասնիկներից և լիցք չունեցող ` նեյտրոններից: Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը: Ներկայումս հիմնականում դասակարգվում ենք կովալենտային,իոնային և մետաղային կապեր:

1. Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:

2. Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:

3. Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում։

Հարցեր

Հետևյալ շարքից՝ Fe, H2O, FeO, O2, FeCl3, HCl ընտրի՛ր մետաղական կապով և իոնային կապով նյութերի բանաձևերը: Հաշվեք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Մետաղական կապ՝ Fe,

Իոնային կապ՝ FeO, FeCl3

M(Fe)=Ar(Fe)=56

Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=1×2+16=18

Mr(FeO)=Ar(Fe)+Ar(O)=56+16=72

Mr(O2=2Ar(O)=16×2=32

Mr(FeCl3)=Ar(Fe)+3Ar(Cl)=56+3×35=161

Mr(HCl)=Ar(H)+Ar(Cl)=1+35=36

Ի՞նչ է ցույց տալիս պարբերական համակարգում տարրի կարգաթիվը:

Նյութի կարգաթիվը ցույց է տալիս տվյալ նյութի էլեկտրոնների և պրոտոնների քանակը:

Լրացրու բացթողումները. Արծաթի ատոմը ունի 47 էլեկտրոն, պրոտոն 47 և 60 նեյտրոն:

You are currently viewing Քիմիա տնային