Ողջույն այստեղ ես կպատմեմ իմ դասարանի մասին: Առաջին հերթին ես կպատմեմ, թե ինչպիսի մարդկանց խմբեր կան մեր դասարանում, հետո կպատմեմ, թե ինչով ենք մենք իրար նման և ինչով ենք իրարից տարբերվում, և վերջում եմ կպատմեմ, թե ինչն է մեզ կապում: Շատերը ինձ պատմում են, որ իրենց դասարանում մեկ-երկու հոգի չեն սովորում, իսկ մեր մոտ լրիվ հակառակն է սովորում են 3-4 հոգի, այդ մի քանիսը ես եմ իմ ընկերուհիների հետ, հնարավոր է դասարանից ևս մի քանի հոգի սովորում են, բայց այդ մարդիկ հաստատ շատ չեն, սա միայն մի խումբն էր, մյուս խումբը դա այն մարդիկ են ովքեր ձև են անում, որ սովորում են նրանք մեկ-մեկ իսկապես սովորում են, բայց սովորաբար նրանք ուղղա կի ուրիշի բլոգներից են քոփի անում, ես ինքս տեսել եմ, որ իմ և իմ ընկերուհիների բլոգներից քոփի արած նյութեր կան: Եվ հասանք վերջին խմբին, դա այն խումբն է, ովքեր դասերի ժամանակ իրենց վատ են պահում, կռիվների մեջ են մտնում և անընդհատ գոռում են, դասարանի կեսը պատկանում է հենց այս խմբին: Իմ կարծիքով մեր դասարանի միակ նմանությունը այն էհմկ, որ բոլորս էլ չենք սիրում սովորել և դաս անել, իսկ տարբերությունները արդեն շատ են օրինակ ՝ հետաքրքրությունները, պարապունքներով և այլն: Կարծում եմ, որ մեզ կապում է միասնականությունը (ոչ միշտ, միայն երբ ուզում ենք), և կի խաղ որի անունն է «brawl stars», բայց այս խաղը խաղում են ոչ բոլորը, բայց ավելի շատ են խաղացողները քան այն մարդիկ ովքեր չեն խաղում: Այսօր այսքանը:

You are currently viewing Իմ դասարանը