Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:
Տնտեսության հնագույն ճյուղը գյուղատնտեսությունն է: Ներկայումս էլ, աշխարհի բոլոր,նույնիսկ զարգացման հասուն` արդյունաբերական և հետարդյունաբերական փուլերըթևակոխած, երկրների տնտեսության մեջ գյուղատնտեսության դերը չի նվազել: Ընդ որում,գյուղատնտեսության դերն ու նշանակությունն անհամեմատ մեծ են մինչինդուստրիալ կամագրարային տնտեսության երկրներում, որոնցում գյուղատնտեսությունը գլխավոր, երբեմնգրեթե միակ ճյուղն է։
Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ Ճյուղերից:
Եթե արդյունաբերության աշխատանքի գլխավոր միջոցը սարքավորումներն ու մեքենաներն են, ապա գյուղատնտեսությունում դա հողն է: Հողերի ամբողջությունն անվանում ենհողային ֆոնդ, որի կազմում առանձնացվում են գյուղատնտեսական արտադրությունումօգտագործելի` գյուղատնտեսական հողեր կամ հողահանդակներ` վարելահողեր, այգիներ,արոտավայրեր, խոտհարքներ և գյուղատնտեսական արտադրությունում չօգտագործվող հողատարածքներ` անտառներ, ճահիճներ, լերկ ժայռեր, սառցադաշտեր, կառուցա-պատված տարածքներ, ամայի անապատներ:
Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ չյուղերի հետ, բերել օրինակներ:
Գյուղատնտեսությամբ ստանում ենք մթերքներ, որոնք արդյունաբերության շնորհիվ հասնում են սպառողին։
Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ:
Ինտենսիվ գյուղատնտեսությունը ենթադրում է մշակվողհողի միավոր տարածքից` մեկ հեկտարից ստացվող բերքի` բերքատվության, ինչպես նաևգյուղատնտեսական մեկ գլուխ կենդանուց ստացվող մթերքի` մթերատվության ավելացում:Արտադրանքի ծավալի ավելացման ուղին նոր բարձր բերքատու մշակաբույսերի ու բարձրմթերատու կենդանիների, ինչպես նաև տեխնիկայի ներդրումն է, բույսերի պաշտպանությունըգյուղատնտեսական վնասատուներից, հողի պարարտացումը, ոռոգումը և այլ միջոցառումներիկիրառումը: