Այս շրջանի և ամբողջ տարվա ընթացքում ես շատ բան սովորել եմ: Գրականությունից շատ գրողներին ավելի մանրամասն ուսումնասիրել եմ, իսկ հայոց լեզվից այս ուսումնական շրջանի ընթացքում սովորել եմ 3 խոսքի մաս, դրանք են՝ թվական, դերանուն, բայ: Իմ համար ամենադժվարը դերանունն էր: Նաև արել ենք շատ նախագծեր, օրինակ՝ անհատական նախագիծը, և ես ամենահաջողված եմ համարում հենց անհատական նախագիծը: Այս տարի ես սկսել եմ կարդալ մի քանի գիրք, բայց չեմ վերջացրել, որովհետև իմ համար անհետաքրքիր էին կամ անհասկանալի, բայց ես վերջապես գտել եմ հետաքրքիր և հասկանալի գիրք որը հիմա կարդում եմ «Ջեյմսը և հսկայական դեղձը», որը գրել է Ռոալդ Դալը: Այստեղ պատմում եմ իմ անհատական նախագծի մասին:
- Post published:21 Մայիսի, 2024
- Post category:Գրականություն / Դասեր / Հայոց լեզու