1. Ներկայացրել թռչունների արտաքին կառուցվածքը և համեմատել այլ կենդանիների հետ
Թռչունները ի տարբերություն այլ կենդանիների պատված են պետուրներով, որոնք շատ մեծ դեր ունեն իրենց կյանքում, օրինակ պաշտպանում են թրջվելուց:
2. Թռչունների արյունատար համակարգ և սրտի կառուցվածքԹռչուններն ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 2 փորոքից: Փորոքն ունի լրիվ միջնապատ:
Թռչուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքներից:
Միջնապատի շնորհիվ երակային և զարկերակային արյունները երբեք չեն խառնվում: Թռչունների բջիջները ստանում են O2-ով հարուստ մաքուր զարկերակային արյուն:
3. Ինչպե՞ս են շնչում թռչունները
Ներշնչում — օդը անցնում է թոքեր, որտեղից անցնում է օդապարկեր և պահեստավորվում: Թոքերում կատարվում է գազափոխանակություն:
Արտաշնչում — CO2-ով հարուստ օդը դուրս է մղվում թոքերից, նույն պահին օդապարկերում պահեստավորված օդը անցնում է թոքեր: Թոքերում կատարվում է գազափոխանակություն պահեստավորված օդի և արյան միջև:
4. Թռչնի ձվի կառուցվածքը
Ձվի կենտրոնում գտնվում է դեղնուցը: Դեղնուցի վերին մասում գտնվում է սաղմնային սկավառակը: Դեղնուցն իր մեջ պարունակում է մեծ քանակով սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են սաղմի զարգացման համար: Դեղնուցը ձվի թաղանթին միացած է կախաններով: Դեղնուցն արտաքինից պատված է սպիտակուցով, որը պաշտպանում է սաղմը և հանդիսանում է ջրի պահեստավորված զանգված:
5. Ներկայացնել կաթնասունների արտաքին կառուցվածքը և համեմատել այլ կենդանիների հետ :
Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Հասած լինելով զարգացվածության բարձրագույն աստիճանի` կարողացել են գրավել բոլոր կենսամիջավայրերը՝ օդացամաքային, ջրային, ցամաքային, ջրացամաքային: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր: Հանդիսանալով տաքարյուն կենդանիներ` ևս ունեն մարմնի կայուն ջերմաստիճան:
6. Կաթնասունների սրտի կառուցվածք
Ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 2 փորոքից: Փորոքն ունի լրիվ միջնապատ:Կաթնասուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան՝ մեծ և փոքր, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքներից:
7. Կաթնասունների շնչառություն
Կաթնասունների օրգանիզմը թթվածնի խոշոր սպառող է: Այդ իսկ պատճառով նրանք ունեն կատարելագործված թոքեր՝ խոշոր շնչառական մակերեսով:
Շնչառական համակարգը կազմված է շնչառական ուղիներից, գազափոխանակության օրգաններից՝ թոքերից:
Կաթնասուններն ունեն հատուկ մկան՝ ստոծանի, որը որովայնի խոռոչը բաժանում է կրծքավանդակի խոռոչից և մասնակցում է շնչառական շարժումներին:
8. Մայիս ամսվա ֆլեշմոբ
Արել եմ
9. Մայիս ամսվա բլոգային աշխատանքներ