Այսօր մեր ճամբարի առաջին շաբաթվա նախավերջին օրն էր, և այսօր մենք պլանավորել էինք խոհանոցային նախագիծ անել: Երեկ մենք վերջնական որոշեցինք, որ կպատրաստենք փանքեյք, մրգեր ապակու մեջ և բրդուճներ: Առավոտյան մենք գնացինք անհրաժեշտ մթերքը գնելու: Հետո գնացինք խոհանոց, բաժանվեցին մի քանի խմբի՝ մի խումբը պատրաստում էր փանքեյք, այդ խմբում ես էի, մյուս խումբը մատնանշում էր մրգեր ապակու մեջ, և մյուս խումբը պատրաստում էր բրդուճները: Սկզբում փանքեյքները շատ բարակ էին ստացվում, բայց հետո ալյուր ավելացնենք ի ավելի լավը դարձավ: Նաև մենք գնել էինք պաղպաղակ և նուտելա, ինչը կերանք մնացածի հետ: Ուտելուց հետո բարձացանք դասարան, որտեղ մի քիչ պանտոմիմա խաղացինք և վերջ: