Ես և մաթեմատիկան ընկերներ ենք, բայց ոչ ամենալավ: Նախորդ տարիների ընթացքում մաթեմատիկան ավելի հեշտ էր, քանի որ այդ ժամանաղ ուղղակի մաթեմատիկա էր, բայց հիմա մաթեմատիկան դարձել է հանրահաշիվ և երկրաչափություն: Այդ պատճառով այն ավելի է դժվարացել: Իմ դուրը մաթեմատիկան գալիս է, բայց այն ժամանակ, երբ այն հեշտ է ու հասկանալի: Այս տարի ես չեմ կարողանում կողմնորոշվել հանրահաշիվն է ինձ դուր գալիս, թե երկրաչափությունը, որովհետև օրինակ երկրաչափության ժամանակ ես մտածում եմ, որ հանրահաշիվն է իմ դուրը գալիս, որովհետև այն ավելի հեշտ է, բայց հանրահաշվի ժամանակ ես մտածում եմ, որ երկրաչափությունն է իմ դուրը գալիս, որովհետև այն է հեշտ: Արդյունքում իմ դուրը միաժամանակ երկուսն էլ համ գալիս են, համ էլ չեն գալիս, որովհետև դժվար են:
- Post published:4 Հոկտեմբերի, 2023
- Post category:Դասեր / Հայոց լեզու