1. Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:
Օրինակ`Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև կրակելն աղվեսները փախան, որովհետև անզգույշ շարժումից թփերը խշխշացին:
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, որովհետև մտածում են, որ մարդիկ իրենց վատ բան չեն անի:
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը:
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, որովհետև նա շատ ջղային էր:
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց:
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, որովհետև մտածեց, որ մոտակայքում մեկը կա:
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև:
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, որովհետև մարդը գազանին բարկացրել էր:
Ջուրը բակի ջրհորից բերեք:
Ջուրը բակի ջրհորից բերեք, քանի որ հյուրերը ծարավ են:
2. Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ նա շատ է ուտում, այնուամենայնիվ նա շատ գեղեցիկ է:
Թեպետ նրանք քիչ են հանդիպում, սակայն շատ մտերիմ են:
Չնայած որ շատ ամպած էր, բայց շոգ էր:
Թեև շատ մեծ ընտանիք ունի, բայց և այնպես իրար շատ են սիրում: