Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին.
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի
թող ըլլա-թող լինի
ցորյանի-ցորենի
աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս-կնճիռ, կոչնակ-եկեղեցի հրավիրող կոչնազանգ, գյուղակ-փոքրիկ գյուղ, բերրիություն-բերրի լինելը, ցող-բարակ մանր անձրև, օրհներգություն-աղոթերգ, գերանդի-զենք մահվան խորհրդանիշ, ամբար-շտեմարան, բերկրություն-բեր կրել բեր ունենալ, հորդել-քշել։

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը պատմում է աշխարհի չորս կողմերի մասին՝ Արևմուտք, Արևելք, Հյուսիս և Հարավ։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:
Քնարական հերոսը ուզում է ունենալ ոչ կռվական այլ բարի և լավ մի երկիր։

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):
Իմ դուրը գալիս է այնպես ինչպես այն կա։ Ես չեմ ցանկանում ինչ որ փոփոխություն անել

You are currently viewing Սեբաստացի օրեր