Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ, որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»:
Առաջադրանքներ
ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
• Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
• Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
• Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
Կարդացե՛ք առակը և լրացրե՛ք միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՛ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:
Առաջադրանք
- Առակը այն մարդկանց մասին է, ովքեր վեխկոտ են բայց ուզում են շատ քաջ երևալ։
- Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
Որսորդն ու փայտահատը
Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ինչ-որ բանին չեն հասնում կամ չեն կարողանում միշտ պատճառաբանություն են հորինում։
Ուղևորներն ու սոսին
Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:
Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:
Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ևանօգուտ անվանում:
Առաջադրանք
Առակն այն մարդկանց մասին է, ովքեր շնորհակալ չեն ինչ որ օգուտի համար։