Մի փիսիկ մոլորվել էր անտառում և չէր կարողանում դուրս գալ անտառից: Նա այս կողմից այն կողմ է վազում բայց ոչինչ չէր կարողանում գտնել: Նա շատ սոված էր և թփից թուփ էր վազում բայց ոչ մի համով բան չէր գտնում: Հանկարծ նրա նա մի շիշ տեսավ առջևում, պարզվեց որ դա հանքային ջուր է: Նա մի կում արեց, որովհետև նա ծարավ էլ էր, բայց նրա դուրը չեկավ: Նրա մոտ հանքային ջրից շատ էներգիա հայտնվեց, և նրա ոտքերը ինքն իրան վազեցին, և պատահական նա անտառից դուրս եկավ: Նա հայտնվեց ծանոթ քաղաքում: Նա գտավ իր ընկեր փիսոներին, որոնք նրան տարան իրենց տուն: Նա պատմեց իր պատմությունը ուրիշ փիսոներին և որոշեց իրեն տեր գտնել: Նա սկսեց քաղաքով ման գալ և մարդկանց ոտքերի մոտ մլավել: Վերջապես մի աղջիկ նրան վերցրեց իր տուն և լավ նրան կերակրեց, լողացրեց ու տվեց Ֆոքսի անունը: Աղջիկը մեկ մեկ Ֆոքսիին հանքյին ջուր էր տալիս, բայց Ֆոքսին ամեն անգամ հրաժարվում էր

🙂

You are currently viewing Հեքիաթ մի փիսիկի մասին