Ես օրվա մեջ հաճախ ուտում եմ չորս անգամ: Առավոտյան ես նախաճաշում եմ: Դպրոցում ես ճաշում եմ: Տանը ես ունենում եմ ընթրիք: Եվ ես նաև ուտում եմ քնելուց առաջ: Բայց երբ ես ևս սովածանում եմ ես ուտում եմ բանան կամ խնձոր և խմում մի բաժակ հյութ, եթե ծարավ եմ:

Երեկ ես արթնացել եմ ժամը 7-ին, լվացվել և հագնվել եմ: Հետո ես նախաճաշեցի, ես կերա ճզմած կարտոֆիլ մսի հետ, պանրով բրդուճ և թեյ: Դպրոցում մենք ուտում ենք թխվախք նարնջի հյութով: Ես միշտ սոված եմ դպրոցից տուն գալուց: Երեկ իմ մայրիկը ինձ պատրաստել էր ապուր, բրինձ և քաղցր: Այն շատ համեղ էր, ես միանգամից ամեն ինչ կերա:

Քնելուց առաջ ես կերա նրբաբլիթ մուրաբայով: Դա իմ ամենասիրած ուտեստն է:

Իմ մայրիկը կարծում է, որ ամեն օրն խնձոր ուտելով դու միշտ առողջ կլինես: Այդ պատճառով նա շատ հաճախ միրգ և բանջարեղեն է գնսւմ: Երեկ նա գնել էր կիվիներ և նարինջներ: Իմ ատամները առողջ են այդ պատճառով իմ ծնողները ինձ գնում են շոկոլադներ, քաղցրավենիք, տորթեր, պաղպաղակ, թխվածքաբլիթներ և այլ այդպիսի բաներ:

You are currently viewing Ուտելիք