1․Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում

2․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասաչափ շարժման արագությունը ֆիզիզկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությունն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը։

v=s/t

3․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ ՄՀ-ում

Միավորների միջազգային համակարգում արագությունը չափվում է մ/վ-ով։ Սակայն երբեմն կարելի է օգտագործել այլ չափման միավորներ օրինակ՝ կմ/ժ, մ/ր, կմ/վ և այլն։

4․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

s=v*t

5.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապաւհը

t=s/v

  Շարժման ճանապարհի և ժամանակի հաշվարկը

Տարբերակ 1

I.    Ինչքա՞ն ժամանակում հեծանվորդը կանցնի 250մ՝ ունենալով 5մ/վ արագություն.

ա.1250վ                  բ.20վ                  գ. 50վ                  դ. 30վ

II.   Նավակը ի՞նչ հեռավորության վրա կգտնվի նավահանգստից շարժումը սկսելուց 15վ հետո, եթե նա շարժվում է գետի հոսանքով: Ջրի հոսանքի արագությունը 4մ/վ է.

ա.30մ                  բ.40մ                  գ. 50մ                  դ. 60մ

III.  Գնացքը շարժվում է 60կմ/ժ արագությամբ: Նա ի՞նչ հեռավորություն կանցնի 1,5ժ-ում.

ա.120կմ                  բ.80կմ                  գ.90կմ                  դ.150կմ

IV. Դիտորդը կայծակի փայլատակումը տեսնելուց 5վ հետո լսեց որոտի ձայնը: Ի՞նչ հեռավորության վրա տեղի ունեցավ կայծակը, եթե ընդունենք, որ լույսը տարածվում է համարյա ակնթարթորեն, իսկ ձայնի արագությունը 0,34կմ/վ է.

ա.170մ                  բ. 68մ                   գ. 1700մ                   դ. 345մ                  ե. 335մ

V.   Արհեստական արբանյակը Երկրի շուրջը մեկ պտույտի ընթացքում անցավ է 43200կմ: Ինչքա՞ն ժամանակում նա մեկ լրիվ պտույտ կատարեց Երկրի շուրջը, եթե նրա արագությունը 8000մ/վ է.

ա.2100վ                  բ. 3600վ                   գ. 5400վ                   դ. 8000վ                    ե. 540վ

Տարբերակ 2

I.    Ինչքա՞ն ժամանակում ինքնաթիռը, շաժվելով 200մ արագությամբ, կանցնի 3000մ ճանապարհը.

ա.150վ                  բ. 15վ                  գ.6000վ                  դ.60վ

II.   Գնացքը շարժվում է 80կմ/ժ արագությամբ: Ի՞նչ ճանապարհ կանցնի գնացքը 4ժ-ում.

ա.20կմ                  բ.160կմ                  գ.320կմ                  դ.240կմ

III.  էլեկտրաքարշը շարժվում է 90կմ/ժ արագությամբ: Ինչքա՞ն ճանապարհ նա կանցնի 40վ-ում.

ա.100մ                  բ. 360մ                  գ. 3600մ                  դ. 1000մ

IV. Ինչքա՞ն ճանապարհ կանցնի մետրոյի գնացքը 2,5ժ-ում, եթե նրա արագությունը 20մ/վ է.

ա.18կմ                  բ. 3կմ                  գ.28,8կմ                  դ.48կմ

V.   Մագնիսական ժապավենի արագությունը հավասար է 0,095մ/վ: Որքա՞ն ժամանակ կպահանջվի 200մ երկարությամբ ժապավենի վրա եղած ձայնագրությունը վերարտադրելու համար.

ա.~31,7ր                   բ. ~35                  գ. ~21ր                  դ. ~19ր

Տարբերակ 3

I. 50կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենան ինչքա՞ն ճանապարհ կանցնի 3ժ-ում.

ա. 17կմ                   բ. 17,5կմ                  գ. 150կմ                  դ. 120կմ

II.   Ինչքա՞ն ժամանակում չմշկորդը կանցնի 600մ հեռավորությունը, եթե շարժվում է 12մ/վ արագությամբ.

ա.7200վ                  բ. 72վ                  գ. 5վ                  դ. 50վ

III.  Ինչքա՞ն ճանապարհ կանցնի ինքնաթիռը թռիչքի 80վ ընթացքում, եթե նա թռչում է 720կմ/ժ միջին արագությամբ.

ա.800մ                  բ. 90մ                  գ. 57600մ                  դ. 16000մ

IV.  Մրցումների ժամանակ դահուկորդը շարժվում էր 3 մ/վ հաստատուն արագությամբ: Նա ինչքա՞ն ճանապարհ անցավ 30ր-ում.

ա.90մ                  բ. 5400մ                  գ. 5,4մ                  դ. 600մ

V.   Երկրից մինչև Արեգակ եղած հեռավորությունը 150մլն կմ է: Ինչքա՞ն ժամանակում լույսը կանցնի այդ հեռավորությունը, եթե լույսի տարածման արագությունը 300 000 000 մ/վ է.

ա.2վ                  բ. 500վ                  գ.0,5վ                  դ.200վ                  ե.450վ

Տարբերակ 4

Եթե մարմինը շարժվում է անհավասարաչափ, ապա, որպեսզի որոշենք.

I. Նրա միջին արագությունը, պետք է…
II. նրա անցած ճանապարհը, պետք է…
III. նրա շարժման ժամանակը, պետք է…
1. մարմնի անցած ճանապարհը բաժանել շարժման ժամանակին
3. մարմնի անցած ճանապարհը բաժանել միջին արագությանը
2. միջին արագությունը բազմապատկել շարժման ժամանակով

IV. Լուսինը Երկրի շուջը պտտվում է 1000մ/վ արագությամբ: Ինչքա՞ն հեռավորություն նա կանցնի 15ր-ում.

ա.0,25մ                  բ. 250մ                  գ. 4կմ                  դ. 900կմ                  ե. 400կմ

V.   Լենինգրադից մինչև Մոսկվա եղած հեռավորությունը մոտ 600կմ է: Ռադիոազդանշանը ինչքա՞ն ժամանակում կանցնի այդ հեռավորությունը, եթե ռադիոալիքի տարածման արագությունը 300000000մ/վ է.

ա. 500000վ                  բ. 0,002վ                  գ. 500վ                  դ. 0,000002վ                  ե. 18000000վ

You are currently viewing Հավասարաչափ  շարժում: Արագություն: